Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկի-վաբոն հաջորդ տարի Հայաստան կժամանի: Նա մեր երկրի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի, որովհետև 2018 թվականին հենց Հայաստանու՛մ է ընտրվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար:
Այս օրերին Մոնակոյում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը:
Կառույցում նախագահող երկիրը Հայաստանն է: