3 շաբաթ առաջ Եվրոպական դատարանը հրապարակեց «Մարտի 1»-ի գործով հերթական վճիռը: Արձանագրվեց, որ Հայաստանի կառավարությունը 2008-ի նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի ապահովել քաղաքացու հիմնարար իրավունքները:
Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վճռի մեջ նշված եզրահանգումները՝ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի գործով՝ 2008-ի դատական ակտը բեկանելու պահանջով: