Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քրդական զինված կազմավորումները հեռացել են սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտուց:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև անցյալ շաբաթ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, քրդական ուժերը պետք է երեքշաբթի մինչև երեկոյան ժամը 18.00-ը տեղափոխվեին սահմանի հարավ:
Հետագայում նախատեսվում է ռուս և թուրք զինվորականների համատեղ պարեկություն հաստատել սիրիական սահմանի երկայնքով 10 կմ հեռավորության վրա: Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ երեքշաբթի պարեկության ժամանակ ռուս զինծառայողների վրա կրակել են սիրիա-թուրքական սահմանի անցակետից, մի քանի մարդ է վիրավորվել: Հաշտեցման կենտրոնի տվյալների համաձայն էլ, զրահապատ մեքենայի մոտ ռումբ է պայթել, զոհեր չկան: