Քննությունը շարունակվում է նաև Ամուլսարի գործով, բայց այստեղ նոր տվյալներ են առաջ եկել։ Ըստ Հայկ Գրիգորյանի՝ երեք ուղղությամբ են աշխատում, նախ՝ փորձում են հասկանալ՝ արդյոք առհասարակ չե՞ն ստուգվել կամ պատշա՞ճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները։ Իրավապահ մարմնի ղեկավարը նկատում է՝ առաջիկայում հարցաքննության կկանչվեն նաեւ «Էլարդ»-ի փորձագետները, նրանց տրված եզրակացության հետ կապված հարցեր կան։ Քննիչները հնարավոր է հարցեր ուղղեն նաեւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին։