Հանրային խորհրդի վերաբերյալ վերջին օրերի բուռն քննարկումները հարկադրել են խորհրդի նախագահին հանդես գալ մամուլի ասուլիսով, ներկայացնել այն աշխատանքները, որ իրենք կատարել են: Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ մտադիր է Հանրային խորհրդում իր հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: