«Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել համացանցում և լրատվամիջոցներում թմրանյութերի քարոզչության համար և առաջարկվում է նման գործողությունների համար պատժել մինչև յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր պահանջել պատժամիջոցներ սահմանել թմրանյութերի քարոզչության համար: