Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան որոշել է չեղարկել նոյեմբերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի անցկացումը Սանտյագոյում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Որոշման պատճառը երկրում զանգվածային բողոքի ցույցերն են: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի մասնակցի գագաթնաժողովի աշխատանքներին: Նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի խոսքով՝ Պուտինի որոշումը կապված է ոչ թե Սանտյագոյում անկարգությունների, այլ մեծ թվով ներքին միջոցառումների հետ: Ռուսաստանի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ կմասնակցի դարձյալ նոյեմբերին Բրազիլիայում նախատեսված Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության (BRICS) գագաթնաժողովին: