Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթանակ տարավ Եվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում: Բաթումում ընթացող Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում ընտրանին մրցում էր Սլովենիայի հետ: Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեցին. Հայաստան-Սլովենիա 3:1: