Հելոուինի երեկույթը ողբերգական ավարտ է ունեցել Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքի տներից մեկում:
Ուշ երեկոյան տան մոտակայքում հնչած կրակոցներից երեք մարդ է զոհվել, 9-ը վիրավորվել են՝ հայտնում է ABC7 News-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, բժիշկներ ու փորձագետներ: Հեռուստաալիքը դեռևս տվյալներ չունի կասկածյալի ինքնության կամ նրա ձերբակալության մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ հրաձիգը արձակել է առնվազն 20 կրակոց: