Օրերս Կանադայի լավագույն համերգասրահում՝ Տորոնտոյի թագավորական կոնսերվատորիայի Koerner Hall-ում, տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված բացառիկ համերգ: Մասնակցում էին հանրաճանաչ Ամիչի կամերային անսամբլը՝ անվանի դաշնակահար Սերուժ Քրաջյանի գլխավորությամբ, կանադական Էլմեր Իսլեր երգչախումբը, Կանադական Օպերայի մանկական և Տորոնտոյի երիտասարդ ձայներ երգչախմբերը, Էրեբունի պարային համույթը և կանադացի նշանավոր օպերային մենակատարներ Ռասել Բրաունը և Լին Իսնարը։ Կոմիտասին նվիրված համերգն առանձնահատուկ էր նրանով, որ այն ընդգրկված էր Թագավորական կոնսերվատորիայի 2019-2020 համերգաշրջանի պաշտոնական ծրագրում և որին մասնակցեցին շուրջ 80 կանադացի ավեստագետներ։
Համերգի կազմակերպիչներն էին Ամիչի կամերային անսամբլը և Թագավորական երաժշտական կոնսերվատորիան, հովանավորները՝ Հայ-Կանադական կատարողական արվեստների միոությունը, Համազգային կրթամշակութային միությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Կոմիտասին նվիրված համերգը սկսվեց և ավարտվեց Եղիշե Չարենցի խորհրդանշական խոսքերով՝ «Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը»։