Ռուսաստանում և ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները հոկտեմբերի 30-ին գործադուլ են հայտարարել՝ բողոքելով իրենց աշխատանքի ֆինանսավորման պայմանները փոխելու ֆինանսների նախարարության որոշման դեմ:
Գործադուլի ընթացքում անորոշ ժամանակով կդադարեցվի այցելուների մուտքը Իսրայելի արտասահմանյան ներկայացուցչություններ, ծառայություններ չեն մատուցվի: Դեսպանատները կփակվեն մինչև հետագա ծանուցումները: Դիվանագետներն ասել են, որ իրենց ընտրության հնարավորություն չեն տվել, բայց և հույս են հայտնել, որ ճգնաժամը շուտով կլուծվի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: