Դիվանագիտական սկանդալ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Այսպես է թուրքական մամուլն արձագանքում ԱՄՆ Կոնգրեսի բանաձևին: Anadolu գործակալությունը հայտնում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի առիթով, որի օգտին քվեարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:
«Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն օրինագծի կապակցությամբ, որի օգտին քվեարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: