Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են, և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, արձանագրվել են պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և առկա հակամարտությունների կարգավորմանը վերաբերող այլ հարցեր: