Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որը, ի դեպ, ներկա է եղել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությանը, ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է, որ բանաձևը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Գրառման մեջ ասվում է.
«Այսօր ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:
Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։