ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղսապանության բանաձևի քվեարկությունից հետո իր ֆեյսբուքի էջում գրել է․
<Այս բանձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների նկատմամբ իր հավատարմությունը և առաջատար դերը, կարևոր ներդրում կատարեց` ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:
Շնորհակալություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի կողմից հայ ժողովրդի հանդեպ բարեկամության դրսևորման և ժխտողականության դեմ պայքարում արժեքավոր ջանքերի համար>։