ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել «Թվիթերի» իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:
«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը,- գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով.- Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այսկերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»: