Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Վաշինգտոնին. պատճառը Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի ԱՄՆ կատարած այցն է:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը բողոք է ներկայացրել պետքարտուղարությանը, համապատասխան նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատների հանձնաժողովների խոսնակին, ղեկավար կազմին, ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին: