Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՔԿ նախագահին հայտնել է Ամուլսարի հարցով 3 նոր ուղղությամբ քննություն կատարելու մասին: «Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները: Կարծում եմ, որ «Էլարդ»-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա պարզաբանումների համար: Առաջիկայում կկանչենք հարցաքննության»,- ասել է Գրիգորյանը: