«Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում: Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն՝ նիստից հետո»,- «Ֆեյսբուքի» էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ անցած գիշեր և վաղ առավոտյան հակառակորդը կրակ էր բացել Տավուշի գյուղերի և դիրքերի ուղղությամբ: Տուժածներ չկան: