Կառավարության 31.10.2019-ի նիստի օրակարգում ներառված է նաև Վայոց ձորի նոր մարզպետի նշանակման հարցը: Մարզպետի պաշտոնում առաջադրված է Արարատ Գրիգորյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետը վայր էր դրել լիազորությունները Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպից հետո: Ծեծկռտուքի ժամանակ ծանր վիրավորվել էր ՀՀ ՊՆ սպա Արա Մխիթարյանը: Գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը: Նախկին մարզպետի անունը կապվում էր այս միջադեպի հետ, և Տրդատ Սարգսյանը դեպքից մի քանի օր անց հանդես եկավ հայտարարությամբ ու հայտնեց հրաժարականի մասին: