Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի դրությամբ:
Երկրորդ տեղում «Գրանդ տոբակոն» է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 40 միլիարդ 277 մլն 32 հազար դրամի հարկ:
Խոշոր հարկատուների ցուցակի երրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Ընկերության վճարած հարկերը կազմել են 33 միլիարդ 623 մլն 700 հազար դրամ: