ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆն ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է, երբ Սիրիայում քրդերը տանջվում են թուրքական կրակոցներից:
«Ցեղասպանության փաստը սարսափելի և անվիճելի է պատմաբանների համար: Դա արձանագրվել է նաև Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետների կողմից այն ժամանակ, նրանք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացմանը, այնպիսի հանցագործության, որն այդ ժամանակ անուն չուներ: Կասկած չկար, որ նրանք ականտես են եղել արդյունաբերական մասշտաբներով հանցագործությանցեղասպանությունը ժխտելը մյուս կողմից պղծություն է, դա նոր սպանության հնարավորություն է տալիս»,-ասաց նա ու հավելեց` միայն հետո Ռաֆայել Լեմկինը, որը Հոլոքոստը վերապրած է, ստեղծեց ցեղասպանություն եզրույթը` նկարագրելու համար այն վայրագրությունները, որոնք տեսել են հրեաներն ու հայերը: