Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամերիկահայերին կոչ է արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում: Այս մասին Քարդաշյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սա անձնական հարց է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, ովքեր համարվում են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կոչ արեք Կոնգրեսին և ասեք նրանց՝ գործելու ժամանակն է»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:
2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: