Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը:
«Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.): Այս տարբերակը ենթադրում է նաև մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով»,- գրել է Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով՝ նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ: