«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հայփոստ»-ի բարեհաջող համագործակցությունը շարունակվում է։ Արդեն հայտնի է ս/թ հեռուստամարաթոնի օրը․ այն կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:00–ին, առաջին անգամ կհեռարձակվի Հայաստանից՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։
«Հայփոստ»-ը շարունակում է օժանդակել հիմնադրամին. այս տարի ևս հուշագիր է ստորագրվել երկու կազմակերպությունների միջև, համաձայն որի՝ «Հայփոստ»-ն օժանդակելու է Հիմնադրամին այս տարվա մարաթոնի շրջանակներում մուտքագրված դրամական նվիրատվությունների հավաքագրման գործում։
Հեռուստամարաթոնին ընդառաջ, մինչև այս տարվա վերջը, բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները ՀՀ քաղաքացիներից կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ապահովելու հայկական համայնքների կայուն և համաչափ զարգացումը։
Այս տարվա հեռուստամարաթոնի առանցքային թեմաներն են խմելու ջուրը և արևային էներգիան՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» կարգախոսով։