ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները սպանել են այն մարդուն, որն, ամենայն հավանականությամբ, դառնալու էր «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի իրավահաջորդը:
Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հենց նոր հաստատվեց, որ Աբու Բաքր ալ-Բաղդադիի թիվ մեկ փոխարինողը սպանվել է ամերիկացի զինվորականների կողմից»: