Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ լուրջ բախում է գրանցվել թուրքական ու սիրիական կառավարական ուժայինների միջև, որի ժամանակ սպանվել է վեց սիրիացի զինվորական: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
Սիրիայում իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ՝ Ասսադիյայի մոտակայքում թեժ մարտեր են ընթանում, որի ժամանակ օգտագործվել են ծանր հրետանի ու գնդացիրներ: