Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սոչիում ձեռք բերված համաձայնությունից հետո, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՌԴ-ից զինվորական մեծ պատվիրակություն է մեկնել Անկարա։
Քանի որ հոկտեմբերի 29-ին լրանում է Սոչիում կնքված ռուս-թուրքական Համաձայնագրի, այսպես կոչված, վերջնաժամկետը (150 ժամ էր նախատեսված դրանում ամրագրված գործողություններն սկսելու համար), այժմ ռուսական ռազմական ոստիկանությունն ու Սիրիայի սահմանապահ ուժերը պետք է մուտք գործեն թուրք-սիրիական սահմանի երկայնքով ձգվող սիրիական այն հատվածներ, որոնք դուրս են մնացել վերոնշյալ գործողության շրջանակից և քրդական YPG զինված խմբավորումներին 30կմ-ով հեռացնեն Թուրքիայի սահմանից: