Ռուսաստանը հրաժարվել է որոշ զինատեսակներ վաճառել Իրանին: Ռուսական մամուլը գրում է, որ Իսրայելի վարչապետի խորհրդական Արիել Բուլշտեյնը հայտարարել է. «Պաշտոնական Մոսկվայի այս քայլը պայմանավորված է Իսրայելի իշխանությունների խնդրանքով»:
«Ռուսաստանը հաշվի է առել իսրայելցիների խնդրանքն ու չի իրականացրել որոշ զինատեսակների մատակարարումն Իսրայելի թշնամի երկրներին: Օրինակ՝ Իրանին, որն ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարում է, որ իրենց նպատակն է աշխարհի երեսից վերացնել Իսրայելը»,- ասել է Բուլշտեյնը:
Խորհրդականը հավելել է, որ իր երկրում զենքի մատակարարումը «նման վարչակազմերին» ընդունվում է «առանց խանդավառության»: