Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության աշխարհազորայինները և Ուկրաինայի կառավարական ուժայինները սկսել են զորախմբերի ու սպառազինության դուրսբերումը Դոնբասի շփման գծից: Այս մասին հայտարարել է Շփման խմբի Լուգանսկի ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը: Հակամարտող երկու կողմերը մեկը մյուսի ետևից արձակել են ազդանշանային հրթիռ՝ ի նշան զորամիավորումների դուրսբերման պատրաստվածության:
Զինվորականների ու սպառազինության դուրսբերման մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստաիկոն: Նա նշել է, որ վերջին կրակոցները շրջանում գրանցվել են ավելի քան 10 օր առաջ: