Որևէ համայնքի խոշորացում կամ միավորում չի կատարվում՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ բարեփոխումները քննադատողները կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ պարզապես խեղաթյուրում են իրավիճակը: