«Խաղաղության ակունք» ռազմագործողություններում Թուրքիայի զինուժին աջակցող սիրիական ընդդիմության գրոհայինների ու քրդական ապստամբական ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել: Հակամարտությունը գրանցվել է Սիրիայի հյուսիսարևելյան Թալ Թամր բնակավայրի արվարձաններում: Սիրիական ընդդիմադիր ուժերը շարժվել են դեպի արաբական երկրի խորքը՝ քրդերին ստիպելով նահանջել:
Հիշեցնենք, որ Սոչիում ձեռքբերված ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում քրդերը համաձայնել էին իրենց ուժերը հեռացնել սահմանից: