Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարևոր ծրագրեր:
«Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն՝ այն ավելի գործնական ու ավելի նպատակային դարձնելու»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կազմակերպության և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության, մասնավորապես՝ կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում համատեղ օրակարգի վերաբերյալ: