Վեհարանի ժողովասրահում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:
Չորս օրում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր:
Մասնավորապես՝ զեկույցներ կներկայացվեն 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերյալ:
Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց կլսի Մայր Տաճարի հիմնանորոգության առնչությամբ:
Կքննարկվեն Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները: