Brexit-ի խճճված հարցի հանգուցալուծման համար նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր ուժի ղեկավար Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ կաջակցեն երկրում խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի առաջարկը: Ըստ ընդդիմության՝ սա մի քայլ է, որը վերջ կդնի ապահարզանի փակուղուն: Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ասել է.
«Ես մշտապես ասել եմ, որ մենք պատրաստ ենք ընտրություններին: Սակայն մենք պաշտպանում ենք նաև այն գաղափարը, որ կոշտ Brexit-ը բանակցությունների սեղանին չդրվի: Տեղեկացանք նաև, որ Եվրամիությունը հաստատել է 50-րդ հոդվածի ժամկետի երկարաձգումը մինչև հունվարի 31-ը: Այսպիսով, առանց գործարքի Brexit-ը բանակցությունների սեղանին չդնելու մեր պայմանը կատարված է առաջիկա երեք ամսվա ընթացքում»: