«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Տիգրան Կոստանյանը և հավելել, որ տարածքը պատշաճ ուսումնասիրվել է, շենքից բոլորը տարհանվել են, ոչ մի բան չի հայտնաբերվել:
Հիշեցնեմ, որ ԱԻՆ-ը ահազանգը ստացել էր առավոտյան, մասնագիտական խմբերը մարդկանց անմիջապես տարհանել էին: