Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում. հինգ օր առաջ լքված ջրհորն ընկած 2-ամյա տղա երեխան մահացած է հայտնաբերվել: Ընկերների հետ խաղալու ժամանակ երեխան ջրհորն էր ընկել ուրբաթ օրը, և փրկարարական աշխատանքների արդյունքում միայն այսօր է դուրս բերվել Սուջիթ Ուիլսոնի մարմինը, որը փրկարարների հավաստմամբ՝ անդամահատված ու քայքայված է եղել: