Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին, ամենայն հավանականությամբ, կհայտարարի իր կառավարության հրաժարականի մասին: Տեղեկության մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հիմնվելով Լիբանանի կառավարական աղբյուրների վրա: Կաբինետի հավանական հրաժարականը պայմանավորված է Լիբանանում երկու շաբաթ շարունակվող բողոքի զանգվածային ցույցերով, որի տասնյակ հազարավոր մասնակիցներ պահանջում են կառավարության հրաժարականը: Գործակալությունը նշում է, որ Հարիրին վախենում էր հենց այսպիսի տխուր սցենարից, ինչն իրականություն է դառնում: