«ԴԱԻՇ» ահաբեկչական ցանցի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունը Թրամփի համար փրկօղակ էր իր քաղաքական պայքարի ճանապարհին, որից ԱՄՆ նախագահը կառչել է երկու ձեռքով: Այս մասին հոդված է հրապարակել Guardian պարբերականը: Հոդվածագիրը Դոնալդ Թրամփի ելույթը, որում նա հայտնում էր Աբու Բաքրի սպանության մասին, նմանեցնում է հաղթանակած ղեկավարի հայտարարության:
Պարբերականը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարի՝ ահաբեկչական խմբավորման պարագլխի ոչնչացման ամբողջ գործընթացին հետևելը կարծես ֆիլմի դիտում է հիշեցրել: Թրամփին հիացրել են նոր տեխնոլոգիաների հնարավորությունները, որոնք թույլ են տվել իրեն հետևել այս գործընթացին: