Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: