Այսօր արգենտինացի դիվանագետ Ռաֆայել Մարիանո Գրոսսին 24 ձայնով ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն:
Wall Street Journalի փոխանցմամբ՝ Գրոսսին փոխարինում է գործակալության նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոին, որը երկարատև հիվանդությունից հետո մահացել էր 2019թ. հուլիս ամսին:
ՄԱԳԱՏԷ-ի նորընտիր ղեկավարի ամենաուժեղ մրցակիցը ռումինիացի Կորնել Ֆերուտան էր, որը ցայսօր փաստացի ղեկավարում էր գործակալությունը, բայց կառավարիչների խորհրդի կողմից ընդամենը 10 ձայն ստացավ քվեարկության ժամանակ:
Գրոսսիի ընտրությունն, ի դեպ, աշխուժացրել է իրանական մեդիային․ այստեղ բոլոր ԶԼՄ-ները փոխանցում են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որով նա հորդորում է փոփոխություններ մտցնել Իրանի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականության մեջ:
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է: