Ամեն տարի Պսորիազի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան Պսորիազի համաշխարհային օրվա կապակցությամբ սահմանում է նոր թեմա:
Այս տարվա կարգախոսն է՝ «Եկեք միավորվենք»: Կոչը նպատակ ունի պսորիազով ապրող մարդկանց միավորելու լայն հասարակությունների հետ` կոտրելով հիվանդության հետ կապված բոլոր կարծրատիպերը և նման խնդիր ունեցողներին ավելի լայնորեն ներգրավել կյանքի բոլոր ասպարեզներում:
Օրը նշելը ևս մեկ առիթ է հիվանդության մասին հիշատակելու, առկա խնդիրները բարձրացնելու և համընդհանուր լուծումներ փնտրելու համար:
Ի դեպ, Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, հիվանդության տարածվածությունը տարեցտարի ավելանում է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ սննդային, նյարդահոգեկան, ժառանգական: Միևնույն ժամանակ՝ բժշկական ամբողջ միությունն ակտիվ պայքարում է հիվանդության դեմ. հայտնաբերվում են նորանոր դեղեր, որոնք էլ ավելի են լավացնում պացիենտների կյանքի որակը:
Պսորիազը դեռևս չբուժվող, սակայն կառավարելի հիվանդություն է: