Իրաքի կենտրոնական Քարբալա բնակավայրում իրավապահ մարմիններն ուժով նստացույց են ցրել: Ոստիկանների ու ցուցարարների բախման ժամանակ սպանվել է 18 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: Ցույցը ցրելու համար ոստիկանները հրազեն են կիրառել:
Հիշեցնենք, որ Իրաքում ակտիվիստները բողոքում են մեծ ծավալների հասնող կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի ու հանրային ծառայությունների վատ որակի դեմ: Ընդ որում, բողոքի ակցիաներն ընթանում են արդեն մի քանի օր, և իրավիճակը չի հանդարտվում:
Ցույցերի մեկնարկից մինչև այսօր խռովությունների զոհ է դարձել 150 մարդ, 3 հազարից ավելի ցուցարար վիրավորվել է: