«Գործընթացները Քննչականն իրականացնում է, Տեսչականը ներգրավված է․ եթե կպարզվի, որ ներկայացված որոշակի տվյալներ, կամ ինչ-որ գործընթացներ մեր օրենքին հակասում են, դա ունի հետևանք։ Եթե կպարզվի, որ՝ ոչ, դա նույնպես ունի հետևանք։ Ինչ վերաբերում է աշխատել-չաշխատելուն, ճանապարհների հետ կապված ես մի անգամ արդեն նշել եմ, որ ճանապարհների փակ լինելը մեզ ավելի խոցելի է դարձնում այդ գործընթացներն իրականացնելու համար»,- նշել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: