Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի Իրանին պարտադրել միջուկային ծրագրի վերաբերյալ միակողմանի համաձայնագիր:
«Պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի: Թրամփը չի կարող Իրանին պարտադրել միակողմանի համաձայնագիր»,- ասել է Զարիֆը:
Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի ցանկացած համաձայնագիր պետք է շահավետ լինի բոլոր կողմերի համար: