Ամերիկյան Կոնգրեսն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Կոնգրեսի լիագումար նիստին նախ կքննարկվեն հայկական օրինագծի հաստատման հետ կապված ընթացակարգային հարցեր, ապա քննարկման կդրվի բուն օրինագիծը։
Օրինագիծը երեկ քննարկվել է Ներկայացուցիչների պալատի Օրենսդիր կոմիտեում։ Խոսել է կոմիտեի նախագահ Ջիմ Մակգովեռնը, ապա ելույթ են ունեցել օրենսդիրներ Էլիոթ Էնգելը, Աննա Էշուն, Քրիստոֆեր Սմիթը։ Նա շեշտել է, որ վերընթերցել է դեսպան Մորգենթաուի գիրքը և կրկին համոզվել, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր։ Սմիթը ափսոսանքով նշել է, որ երբ Հայոց ցեղասպանության թեմայով խոսել է Թուրքիայի դեսպանի հետ, նա սկսել է սպառնալ։
«Եթե դուք կոչվում եք ՆԱՏՕ-ի գծով դաշնակից՝ թշնամին ո՞վ է»,- ներկաներին է դիմել Սմիթը։
Միացյալ Նահանգների հունական, ասորական ու նաև հրեական համայնքային կառույցները սատարում են Հայոց ցեղասպանության դատապարտման օրինագծին։