ՏՏ ոլորտում հայտնի ամերիկյան «Զայլինքս» ընկերությունը մասնաճյուղ է բացել Հայաստանում: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի. այդ է պատճառը, որ «Զայլինքսը» ցանկություն ունի գործել հայաստանյան շուկայում:
Ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Փենգը նշել է, որ Հայաստանում կիրառական գիտությունը զարգացած է, և ընկերությունը մտադիր է համագործակցել համալսարանների ու համայնքների հետ: