Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադարձել է Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումի ընթացքին ու նաև հայտարարել, որ երբևէ չի տեսակցել նրան:
«Եթե Հունանյանն ունի արժեքավոր տեղեկություններ, դա պետք է հետաքրքրի իրավապահ համակարգին, ոչ թե՝ ինձ»,- ասել է նախարարը: