ԱՄՆ-ն այսօր կարող է ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանությունը՝ BBC հեղինակավոր լրատվական ծառայությունն այս վերնագրով հոդված է հրապարակել:
Ներկայացուցիչների պալատը համապատասխան օրինագիծը քննարկելու է այսօր: Դեմոկրատների և Հանրապետականների ազդեցիկ դեմքերն աջակցում են օրինագծին:
Ըստ հրապարակման՝ գործընթացի արագացումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերության սրմամբ՝ Սիրիայի հյուսիսում Անկարայի գործողությունների պատճառով: Ակնկալվում է, որ Անկարան բանաձևի ընդունմանը կարձագանքի Վաշինգտոնից իր դեսպանի հետկանչով:
Ընդ որում՝ այսօր բանաձևը քննարկվելու է առանց դրանում փոփոխություններ մտցնելու հնարավորության: Լոբբին իրականացնում են Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը: Նրանց աջակցում են երկու հրեական խոշոր կազմակերպություն:
Փաստաթուղթը Կոնգրեսին ներկայացվել է հունվարին: