Խորհրդարանը շարունակում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագծով համայքների բյուջեների ընդհանուր եկամուտը՝ ներառյալ պետական բյուջեի նախագծով տրամադրվող դրամաշնորհները: Այս տարի այն կկազմի 143 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քան երեք միլիարդով ավելին է:
Դոտացիաները կկազմեն 55 միլիարդ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թվականի բյուջեն կկազմի 304 միլիարդ դրամ, որի մեջ ներառված են նաև նախարարության իրականացնելիք 20 ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: